երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծաղկահովիտում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Ծաղկահովիտում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է

Հունվարի 11-ին, ժամը 09:51-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: