ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ծաղկաձորում ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ կլինեն, հորդորում են տեղափոխել մեղվափեթակները

Ծաղկաձորում ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ կլինեն, հորդորում են տեղափոխել մեղվափեթակները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 հա)  նախատեսում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։

Խորհուրդ ենք տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։

Խորհուրդ է տրվում նաև զբոսաշրջիկներին նշված օրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն։

  • Կիսվել: