Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան օգտվել իրենց ընտրելու իրավունքից․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան
Տնային կալանքի տակ գտնվող այն քաղաքացիները, ովքեր կցանկանան մասնակցել ընտրություններին, կկարողանան օգտվել իրենց ընտրելու իրավունքից․ նրանց կուղեկցեն ընտրատեղամաս։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշելով, որ Պրոբացիայի ծառայությունից և Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ խնդիրը լուծվել է։


