ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին, ժամը 22.00-ին, Արագածի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 33-ամյա Գոռ Հ.-ին, որը օգոստոսի 4-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

  • Կիսվել: