երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչին

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և «Պոլիպլաստիկ գրուպ» ընկերության ներկայացուցիչներին:

Դոնչենկոն շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին հանդիպման հնարավորության համար և նշել, որ երկու երկրների համար արդյունավետ են նման հանդիպումները՝ հետագա համագործացության խորացման համատեքստում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները, էներգետիկայի և այլ շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչներ:

«Պոլիպլաստիկ գրուպ»-ի նախագծերի ղեկավար Բորիս Կրիմովը խոսել է ընկերության, արտադրանքի, հետագա նպատակների, տարբեր երկրներում ունեցած հաջող փորձերի, ընկերության ունեցած և առաջարկվող նախագծերի և հնարավորությունների մասին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ունենալ առանձին հանդիպումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների հետ՝ հետագա աշխատանքներն ավելի մանրամասն քննարկելու և կազմակերպելու համար:

  • Կիսվել: