չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերին

ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
 
«Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
 
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:
 
Բարձր եմ գնահատել ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող LEADER ծրագրի դերը և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում հայտնած պատրաստակամության համար»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: