ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից քրիստոնեական հուշարձանների պահպանության կարևորությունը

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից քրիստոնեական հուշարձանների պահպանության կարևորությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ Մաքսիմոս Խարակոպուլուսի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հույն խորհրդարանականը շնորհակալություն է հայտնել ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական կառույցում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկարամյա և ակտիվ մասնակցության համար և վստահություն հայտնել, որ այս համագործակցությունը կշարունակի լինել բովանդակալից և արդյունավետ՝ հանուն խաղաղության և ընդհանուր քրիստոնեական արժեքների պահպանման:

Դեսպան Մկրտչյանն, անդրադառնալով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը, ընդգծել է վերջինիս կողմից քրիստոնեական հուշարձանների պահպանության, դրանց ինքնության աղավաղման կամ ոչնչացման վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ 

Կողմերը պայմանավորվել են համագործակցել գալիք տարվա սկզբին Երևանում կազմակերպության պատվիրակության այցի նախապատրաստման ուղղությամբ։

 

  • Կիսվել: