հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է

Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է

ԱԼՄ Հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, մեր տեղեկություններով, հիվանդանոցում է, մի քանի օր է վերակենդանացման բաժանմունքում է։ Կարապետյանը քաղցկեղ ունի։ Երեկ երեկոյան վիճակն ավելի է վատացել, գրում է hraparak.am-ը:

Տիգրան Կարապետյանը, հիշեցնենք, 2001 թ. հիմնադրեց ԱԼՄ մեդիա հոլդինգը։ Հեռուստալիքով ցուցադրվում էին համերգներ, որտեղ կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները, ինչպես նաև Կարապետյանի բարեգործական ակցիաները։ Կարապետյանը ուներ նաև ծրագրեր, որտեղ նա վերլուծում էր քաղաքական իրադարձությունները ժողովրդի լայն զանգվածներին հասկանալի լեզվով։

2010 դեկտեմբերին ընդունվեց որոշում ԱԼՄ-ի փակելու մասին։ Կարապետյանը եթերում հայտարարեց, որ դա քաղաքական որոշում է և կոչ արեց պայքարել այդ անարդարության դեմ։

Ժամանակին մեծ թվով մարդկանց աջակցած և անգամ խմբերով Սևան՝ հանգստանալու տարած մարդն այսօր միայնության մեջ անցկացնում կյանքի վերջին օրերը:

  • Կիսվել: