հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Թեման մի՛ շեղի երրորդական հարցերով, պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը 7%-ով․ Նարեկ Կարապետյան

Թեման մի՛ շեղի երրորդական հարցերով, պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը 7%-ով․ Նարեկ Կարապետյան

ՀԿԾՀ նախագահը, մարդկանց մոտ կասկած առաջացնելու համար, հայտարարել է, թե 2019-ից մինչև 2024 թվականների ՀԷՑ-ի լույսի ցուցմունքների բազան մեկ տարի առաջ ջնջվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մի փոքր մոռացել է հավելել, որ իմ ՀԷՑ-ում ներգրավվելուց հետո այն ծրագրավորողների հետ վերականգնվել է՝ ամսեկան տվյալներով։ Թեման մի՛ շեղի երրորդական հարցերով, պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը 7%-ով»,-նշել է նա:

  • Կիսվել: