շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թեհրանի Աֆթաբ պողոտան անվանափոխվել է դոկտ. Ռոստոմ Ոսկանյանի պատվին

Թեհրանի Աֆթաբ պողոտան անվանափոխվել է դոկտ. Ռոստոմ Ոսկանյանի պատվին

Թեհրանում Հ. Մ. «Արարատ» կազմակերպության hարակից պողոտան, նախկին «Աֆթաբ»-ը անվանափոխվել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանյանի պատվին, գրում է parstoday.com-ը:

Կայքի տեղեկություններով, մայրաքաղաքի իշխանությունները՝ քաղխորհրդի ներկայացուցիչները վերանվանման մասին որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ նախորդ տարի այցելություն են իրականացրել «Արարատ» մարզավան և ծանոթացել են Ռ. Ոսկանյանի հեղինակած Ս. Խաչ մատուռի պատմական շինության հետ:

Դոկտ. Ռոստոմ Ոսկանյանը ծնվել է 1932 թ.-ին Իրանում, մահացել է 2013 թվականին Ամերիկայում: Ավարտել է Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: Նա Երևանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Ռոստոմ Ոսկանյանի նախագծած շինությունները բազմաթիվ են՝ հասարակական ու բնակարանային շենքեր, այդ թվում՝ «Արարատ» մարզավանը, Հայ ակումբը, ՀՕՄ-ի Ծերունի Գասպարյանի անվան մանկապարտեզը՝ Թավրիզի առաջնորդարանի կենտրոնական այգու շրջափակում և այլ կառույցներ:

  • Կիսվել: