երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թեղուտ համայնքում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել

Թեղուտ համայնքում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել

Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ձորիգեղ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 750 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել՝ 00:20-ին: Այրվել են անասնագոմի կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և 400 հակ պահեստավորած անասնակեր, սատկել են 7 խոզ և 6 խոշոր եղջերավոր կենդանի։

  • Կիսվել: