երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ․ «Մարտական եղբայրությունը»՝ Վերին Ոսկեպարում իր անդամներ բերման ենթարկելու մասին

Տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ․ «Մարտական եղբայրությունը»՝ Վերին Ոսկեպարում իր անդամներ բերման ենթարկելու մասին

Տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից։ Այս մասին ասված է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար համայնքից միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանի եւ Հենրիկ Մկրտչյանի բերման ենթարկելու վերաբերյալ «Մարտական եղբայրության» հայտարարության մեջ։

«Մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: 

Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը: 

Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ ո՞ր օրենքով կամ ինչպիսի՞ իրավական հիմքով է արգելված ՀՀ քաղաքացիների կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին  մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»,-գրված էր հայտարարության մեջ։

ՆԳՆ-ից հավաստում է, որ տվյալ անձանց բերման են ենթարկել նրանց զենքի օրինականությունը ստուգելու համար․ «Որևէ մեկը նրանց չի ասել, որ տվյալ տարածքներում գտնվելը անօրինապան է», - հավելել են ՆԳՆ-ից։

  • Կիսվել: