երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի ունեցավ STARMUS VI փառատոնի փակման արարողությունը

Տեղի ունեցավ STARMUS VI փառատոնի փակման արարողությունը

Այսօր տեղի ունեցավ STARMUS VI փառատոնի փակման արարողությունը, որի ժամանակ փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանն ասաց, որ STARMUS-ին մասնակցած հյուրերից շատերը փաստել են, որ Հայաստանում անցկացված STARMUS-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ:

՛՛Առանց գիտության և կրթության Հայաստանում ապագա չկա՛՛,-ասաց Իսրաելյանը՝ հույս հայտնելով, որ ՀՀ-ում նման փառատոներ հետագայում նույնպես կանցկացվեն:

Փառատոնի փակման արարողությանը ելույթ ունեցավ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նշեց, որ այսպիսի փառատոները լրացուցիչ խթան են գիտության և կրթության ոլորտի զարգացման համար:

՛՛Կրթությունը և գիտությունը առանց արվեստի այլևս գոյություն չունեն, և STARMUS-ը դրա լավագույն համադրումն է՛՛,- ասաց նա։

Փառատոնի փակման արարողությանը մասնակցում էր նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա բարձր գնահատեց փառատոնի անցկացումը և շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին՝ STARMUS VI-ը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար։

STARMUS VI փառատոնը եզրափակվեց ՛՛Ալեքսեյ Լեոնով. Տիեզերքը ներսում՛՛ ֆիլմի պրեմիերիայով։

  • Կիսվել: