կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Տեղի է ունեցել Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը

Այսօր տեղի է ունեցել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ՛՛Հայաստանն ու Բուշն անձամբ՛՛ գրքի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Բուշ ավագի քաղաքականությանը:

Սարգսյանը գիրքը գրելիս աշխատել է ԱՄՆ-ի տարբեր արխիվներում, զրուցել է հայ եւ ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինչպես նշել է հեղինակը՝ գրքում կան ՛՛չհրապարակված տեղեկութուններ Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից պլանավորված ինտերվենցիայի մասին, որից Թուրքիան զերծ է մնացել նաեւ անձամբ Բուշի ճնշման արդյունքում՛՛:

 
 

  • Կիսվել: