երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, կա տուժած․ լուսանկարներ

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, կա տուժած․ լուսանկարներ

Հունվարի 3-ին` ժամը 21։38-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մելիք Խ., ծնված 1987 թ.) շրջվել է: 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

  • Կիսվել: