Ֆրանսիան Սիրիայի բարեկամն է եղել․ Մակրոնն աջակցել է Սիրիայի վերածննդին․ Ահմեդ ալ-Շարաան շնորհակալություն հայտնել Մակրոնին
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ֆրանսիան Սիրիայի ժողովրդի բարեկամն է եղել նախորդ ռեժիմի կողմից ջախջախված հեղափոխությունից ի վեր, և նրանց ազատագրումից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կապ է պահպանել մեզ հետ։
Նախագահ Մակրոնը աջակցել է Սիրիայի վերածննդին։ Ֆրանսիան նաև կառուցողական դեր է խաղացել Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման գործում։
Սիրիան վերականգնման շրջան է ապրում։ Երկիրն ունի հսկայական ներուժ, բայց մեծապես տուժել է 14-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում։
Ֆրանսիան համարվում է վերակառուցման ոլորտում ամենաժամանակակից և առաջադեմ երկրներից մեկը։
Մենք վերակառուցում ենք Սիրիայում պետական ինստիտուտները։ Մենք պետք է սերտ համագործակցություն հաստատենք տարբեր ոլորտների ընկերությունների, ինչպիսիք են ավիաընկերությունները։
Սիրիան գտնվում է ութ Airbus ինքնաթիռների մատակարարման պայմանագիր կնքելու գործընթացում։ Ես կարծում եմ, որ դրանք կմատակարարվեն հնարավորինս շուտ։
Ֆրանսիան նաև կմասնակցի ենթակառուցվածքների վերականգնմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Ֆինանսական ոլորտը, իհարկե, նույնպես վերակառուցման կարիք ունի»,-նշել է նա։



