երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՃՏՊ-ների թիվը աճել է 17 %-ով. դրանց հետևանքով զոհերի թիվը 253 է. Սերգեյ Ղահրամանյան

ՃՏՊ-ների թիվը աճել է 17 %-ով. դրանց հետևանքով զոհերի թիվը 253 է. Սերգեյ Ղահրամանյան

Երևանում նոր փողոց վերջին տարիներին չի կառուցվել, բացի Մոնթե Մելքոնյանի պողոտայից, մինչդեռ տրանսպորտային միջոցների թիվն օր-օրի ավելանում է: Նման մտահոգություն այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց  ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը: Նրա խոսքով` մայրաքաղաքում այսօր 400 հազար տրանսպորտային միջոց կա:

Նրա խոսքով` դրան զուգահեռ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը. «Այսօր մենք ունենք ցավալի վիճակագրություն: Միակ դրական բանը, որ կարող եմ ասել` Երևանում զոհերի թիվը պակասել է վերջին ամիսներին, դա մեքենաների թվի ավելանալու պատճառով է, քանի որ օրինակ՝ Երևանի կենտրոնում 30 կմ/ժ-ից ավելի չի լինում վարել: Իսկ մարզերում և մայրաքաղաքի ծայրամասերում արագությունը բարձրացնում են, և վթարներ են տեղի ունենում, ինչպես օրեր առաջ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցավ»:

Ղահրամանյանի տվյալներով` ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 253 է, որը նախորդ տարվա հետ համեմատած արդեն 11-ով ավելի է:

Նա նշեց, որ վարորդները «իմունիտետ» են ձեռք բերել տեսախցիկների ու արագաչափերի նկատմամբ` մինչև տեսախցիկը դանդաղ են վարում, դրանից անցնելուց հետո սկսում են արագ վարել. «Օրական 200 պատահար է տեղի ունենում և դրանց մեծ մասը կրկին Երևանում: Պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել 17 %-ով»:

  • Կիսվել: