չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ՃՈ հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի

ՃՈ հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի

Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը:

Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաև մայիսի 23-ին և 24-ին (շաբաթ և կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9:00-18:00-ը, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09:00-17:00-ը, զննության կայանում՝ ժամը 9:30-16:30-ը:

Առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, կուտակումներ չստեղծել, պահպանել սոցիալական հեռավորություն:

  • Կիսվել: