չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստորագրվել է հուշագիր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ու ՃՇՀԱՀ ղեկավարության միջև համագործակցության մասին:

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ հուշագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունեցող միջոցառում է:

«Այս համագործակցությունն ամուր հիմք կհանդիսանա բուհ-գործատու փոխգործակցության համար, որ կնպաստի երկաթգծի շինարարությանը և շահագործման որակյալ կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը»,-նշել է Վարդանյանը:

Ռեկտորն ընդգծել է, որ այս ծրագրում կներառվեն նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին անհրաժեշտ մասնագիտական կարիքները և ուսանողները, ավարտելով ուսումը, թե՛ տեսական, թե՛ պրակտիկ առումով կհամապատասխանեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պահանջներին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, իր հերթին, հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը շատ կարևոր իրադարձություն է, քանի որ այժմ դրվում է երկաթգծի ենթակառուցվածքի ապագայի հիմքը:

  • Կիսվել: