ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թբիլիսի տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. Apsny.ge

Թբիլիսի տեղափոխված նոր հիվանդների վարակման աղբյուրները գալիս են Հայաստանից և Ֆրանսիայից. Apsny.ge

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել: Այս մասին հայտարարել է հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայային:

Apsny.ge լրատվակայքի փոխանցմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է:

 

«Մի դեպքում հիվանդը եկել է Հայաստանից, երկու դեպքում եկել են, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայից, իսկ չորրորդի վարակման աղբյուրը դեռևս չի ճշտվել, սակայն, ինչպես երևում է, սա նույնպես դրսից բերված դեպք է: Մեր հիվանդանոցում 36 վարակակիր կա»,-տեղեկացրել է Էզուգբայան:

 

 

  • Կիսվել: