ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա․ զոհվել է փրկարար

Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա․ զոհվել է փրկարար

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:
 
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։
 
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:

  • Կիսվել: