շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Թաթոյան» հիմնադրամը Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի դեմ՝ կապված Արցախի շրջափակման հետ

«Թաթոյան» հիմնադրամը Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի դեմ՝ կապված Արցախի շրջափակման հետ

2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հայցն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը:

Գործը կոչվում է Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի և վերաբերում է մոտ 120,000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման:

Փաստաբաններ՝ Արման Թաթոյան, Գառնիկ Քերքոնեան, Էլիզաբեթ Ալ-Դաջանի, Անի Նազարյանի Լաուրա Սեֆերյանի Կարօ Ղազարեան:

Գործի ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

  • Կիսվել: