շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին. Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին. Թաթոյան

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի [քաղաքական] հանրային օրակարգի ներքո ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մեր գյուղերին ու իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ: Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունը Հայաստանը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան» ու հովանավորում հայասպանությունը, ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ՝ սկսած սեփականության իրավունքից մինչև անվտանգություն:

Դեռ 2021թ. ԱԺ-ում Սյունիքի ու Գեղարքունիքի օրինակներով եմ ասել՝ ինչ հետևանքներ են առաջ գալու նման սխալ քայլերի արդյունքում»,-նշել է նա:

  • Կիսվել: