հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Մայիսի 27-ին, ժամը 21։16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և արգելափակվել ցեխակույտի մեջ․ տուժածներ չկան:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները քարշակման միջոցով ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Reno» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․):

  • Կիսվել: