հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տաշիր քաղաքում BMW X5-ը արմատախիլ է արել մի քանի ծառ ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Տաշիր քաղաքում BMW X5-ը արմատախիլ է արել մի քանի ծառ ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Այսօր, օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Խաչաևը իր վարած BMW X5 մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառեր և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ․ Խաչաևն ու ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Դմիտրի Թեմուրյանը, 26-ամյա Կորյուն Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։ 

  • Կիսվել: