հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը՝ Գյումրիում

Տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը՝ Գյումրիում

Շիրակի մարզպետարանի հետ համատեղ, Tech Week 2022-ի շրջանակներում Գյումրու դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բոլոր նրանց, ովքեր կարևորում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և նպատակ ունեն ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք, հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

՛՛Մոտիվացիոն ելույթներ՝ թվային աշխարհի 12 ոլորտներից, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ, հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ՝ հուլիսի 2-ից 4-ն ընթացող միջոցառումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն տեսնել հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերությունների, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը՝ հնարավորություն ունենալով բացահայտելու Շիրակի ողջ պոտենցիալն ու ոգևորել երիտասարդներին՝ կառուցել սեփական կարիերան հենց իրենց մարզում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: