չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Իսրայելի ԶՈւ-ն առաջիկա օրերին ամբողջ կարողությամբ կմտնի Գազա. Նեթանյահու

Իսրայելի ԶՈւ-ն առաջիկա օրերին ամբողջ կարողությամբ կմտնի Գազա. Նեթանյահու

Իսրայելի զինված ուժերն առաջիկա օրերին ամբողջ կարողությամբ կմտնեն Գազա: Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Նեթանյահուն, մասնավորապես, ասել է. «Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»:

Հիշեցնենք, որ Իսրայելը վերսկսել է գործողությունները Գազայի հատվածում մարտի 18-ին: Այս ամսվա սկզբին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայում իր հարձակումն ընդլայնելու ծրագրերին:

 

  • Կիսվել: