Կառավարությունը առաջարկում է տարկետման նոր համակարգ՝ միայն Շանհայի վարկանիշային առաջին 50 բուհերում սովորողների համար
ՀՀ կառավարությունը մշակում է տարկետման նոր կարգ, ըստ որի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրվի այն քաղաքացիներին, ովքեր կընդունվեն և առկա ուսուցմամբ կսովորեն Շանհայի վարկանիշային առաջին 50 բուհերում (ARWU)։ Ուսումն ավարտելուց հետո նրանք պարտավոր կլինեն առնվազն երեք տարի աշխատել Հայաստանում՝ կառավարության կողմից սահմանված ոլորտում։ Երեք տարվա աշխատանքից հետո քաղաքացուն կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից։
Նոր համակարգը նպատակ ունի ապահովել բարձրակարգ մասնագետների վերադարձը և նրանց ներուժը կիրառել Հայաստանի գիտության, տեխնոլոգիական, տնտեսական և կրթական ոլորտներում։
Փոփոխությունները կվերաբերվեն նաև նախկինում «նվաճումների հիմքով» տարկետում ստացած քաղաքացիներին․ նրանք ևս ուսումը ավարտելուց հետո պետք է վերադառնան և աշխատեն Հայաստանում։
Նախագիծը նախատեսում է փոփոխություններ մի շարք գործող որոշումների մեջ, ինչի արդյունքում «նվաճումների» տարկետումը այլևս չի կիրառվի։


