ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Տարեկան շուրջ 3 մլն մարդ աշխարհում մահանում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից. ինչպես այն կանխարգելել

Տարեկան շուրջ 3 մլն մարդ աշխարհում մահանում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից. ինչպես այն կանխարգելել

Նոյեմբերի 20-ը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է:
 
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:
 
Հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` բուժառուները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները`
  • հազ
  • դժվարացած շնչառություն
  • ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:
Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են`
  • ծխելը (80-90%).
  • շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը.
  • ժառանգական նախատրամադրվածությունը.
  • տարիքը և սեռը` հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ.
  • անամնեզում ստորին շնչուղիների կրկնվող վարակները:
Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել`
  • վաղ ախտորոշման և ուղեցուցային բուժման շնորհիվ.
  • ծխելը դադարեցնելով.
  • ֆիզիկական ակտիվությամբ.
  • գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով պատվաստմամբ:
Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով` թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է:

  • Կիսվել: