երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Թանգարանից դուրս են բերվել Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնվում վետերաններին (տեսանյութ)

Թանգարանից դուրս են բերվել Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնվում վետերաններին (տեսանյութ)

Հաղթանակ 75 հաղթական սերունդների շարունակականության շատ յուրահատուկ «ֆլեշմոբ»: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին:

Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռներն րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևություն»:

  • Կիսվել: