ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են զինհոսպիտալ

Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են զինհոսպիտալ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ ժամանեն նաև կայազորի քննչական վարչությունից, քանի որ տուժածների մեջ կան ՀՀ ՊՆ ծառայողներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: