շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքի մարզում 11-ամյա աղջիկը տան նկուղում հայտնաբերել է 71-ամյա պապիկի կախված դին

Սյունիքի մարզում 11-ամյա աղջիկը տան նկուղում հայտնաբերել է 71-ամյա պապիկի կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 11-ամյա աղջիկը տան նկուղում, ջեռուցման համակարգի համար նախատեսված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է պապիկի՝ 71-ամյա Սուլթան Մ.-ի դին:

Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա՝ պարանոցի շրջանում, հայտնաբերվել է ճմլման ակոս: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակցել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: