չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Սյունիքի մարզպետարանը հերքում է․Արևիսի դպրոցի մասին տարածված նկարները և տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում (լուսանկարներ)

Սյունիքի մարզպետարանը հերքում է․Արևիսի դպրոցի մասին տարածված նկարները և տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում (լուսանկարներ)

Սյունիքի մարզպետարանը հերքում է Արեւիսի հիմնական դպրոցի մասին մամուլում շրջանառվող լուրերը՝ փաստելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

«Զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցցանցերում տարածված նկարները եւ տեղեկությունները Սյունիքի մարզի Արեւիսի հիմնական դպրոցի մասին իրականությանը չեն համապատասխանում․այո՛, կա նման տեսարան Արեւիսում, սակայն տարածված լուսանկարներում պատկերված շենքային մասում դասապրոցես չի իրականացվում։
Արևիսի հիմնական դպրոցում կա ընդամենը 6 աշակերտ՝ 2 առաջին, մեկական՝ 2, 5, 8, 9 դասարաններում, եւ նրանք դաս են անում դպրոցի մասնաշենքի ուրիշ՝ այլ պայմաններով ու գործող մասում։ Մինչդեռ տարածվել են դպրոցի մասնաշենքի չգործող մասի լուսանկարները, որը դպրոցի համար չի օգտագործվում ու վթարային է։
Հրապարակում ենք դպրոցի շենքի գործող մասի իրական լուսանկարներն ու պայմանները»,- հայտնում են մարզպետարանից։ 

  • Կիսվել: