«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք եւ երթ Կոռնիձորում
Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամավորական շարժում» ՀԿ հանրահավաք է անցկացնում Կոռնիձորում։
«Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին ոչ ասելու,
Արցախին և Հայաստանին տեր լինելու մեր որոշումը վերահաստատելու,
Ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար՝
Հրավիրում ենք բոլորին մայիսի 20-ին, ժամը 12։00-ին մասնակցելու Կոռնիձորում՝ Հաքարի կամուրջի սկզբնամասում կայանալիք հանրահավաքին»,- ասվում է շարժման տարածած հայտարարությունում։