երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սյունիքի և Գեղարքունիքի այլ բնակավայրեր սոցիալական աջակցության ցանկում ներառելու հարցը քննարկվում է. Առաքելյան

Սյունիքի և Գեղարքունիքի այլ բնակավայրեր սոցիալական աջակցության ցանկում ներառելու հարցը քննարկվում է. Առաքելյան

Կառավարության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված առկա են որոշակի դժգոհություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

՛՛Մասնավորապես, կան առաջարկներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի այլ բնակավայրեր ցանկում ներառելու վերաբերյալ։

Բոլոր առաջարկները քննարկվում են, և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այդ համայնքների ներառումը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: