հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Սուրմալու»-ի պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր

«Սուրմալու»-ի պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր

«Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձած 22 տարեկան Վաչագան Եղոյանը  44-օրյա պատերազմի մասնակից էր։ Այս մասին գրել է հաղորդավար Արտավազդ Եղոյանը։
 
««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44-օրյա պատերազմի մասնակից: Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես...
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: