շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը՝ վարձով բնակարանների գների աճի մասին

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը՝ վարձով բնակարանների գների աճի մասին

Ինչպես եք պատկերացնում բնակարանի վարձակալության տրամադրման վերահսկողությունը: Եթե բնակարանն իմ սեփականությունն է՝ ես ցանկանում եմ 200 հազար դրամով վարձակալության տալ այդ բնակարանը և, եթե իմ դիմացի սուբյեկտն էլ ցանկություն ունի 200 հազար դրամով վարձակալել՝ կվարձակալի: Այս մասին այսօր լրագրողների՝ բնակարանի վարձակալության տրամադրման գների աճի մասին հարցին ի պատասխան ասաց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը:

«Եթե ինչ-որ մեխանիզմ կարող եք առաջարկել վերահսկողության մասով՝ խնդրեմ, բայց կարծում եմ, որ այդտեղ կադաստրի կոմիտեն վերահսկողության որևէ ֆունկցիայի գործառույթ ունենալու կարիք չունի: Շուկան ավտոմատ կարգավորվում է իր առաջարկ-պահանջարկի հաշվին»,- նշեց Սուրեն Թովմասյանը:

  • Կիսվել: