երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Օգոստոսի 12-ին, ժամը 13։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս․ Ա․-ին (ծնված 1962 թ․) փրկարարական ավտոմեքենայով մոտ 4 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: