Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ
Վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ: Այս մասին հայտնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը ։
«Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե' ծննդատունը, թե' պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:
Առողջություն բոլորին...»,- գրել է նա։


