հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հանկարծամահ է եղել 1,5 ամսական երեխա

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հանկարծամահ է եղել 1,5 ամսական երեխա

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե․-ի դիմումի փաստով. Տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։

Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: