ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ, հիշատակվել՝ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ, հիշատակվել՝ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա Պատարագը մատուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը:

Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին ապավինելու մասին կարևոր հիշեցում է:

Հոգևորականները հորդորում են՝ աղոթելիս կարգի բերել մարմինը, մաքրել միտքը, բացել սիրտը՝ պատրաստել հոգին Արարչի հետ երկխոսության:

  • Կիսվել: