ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:53-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Գուգարք գյուղում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է, Գորիսում՝ մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

  • Կիսվել: