երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանավանի ոլորաններում 40-ից ավելի բեռնատար չեն կարողացել տեղաշարժվել մերկասառույցի պատճառով

Ստեփանավանի ոլորաններում 40-ից ավելի բեռնատար չեն կարողացել տեղաշարժվել մերկասառույցի պատճառով

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պատճառը մերկասառույցն է:

40-ից ավելի բեռնատար էր կուտակվել, պարեկները ամեն 20 րոպեն մեկ թույլատրում էին, որպեսզի 15 բեռնատար և մարդատար ավտոմեքենա անցնի

Որոշ ժամանակ անց խցանումը վերացել է, փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտից:

  • Կիսվել: