երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստացել ենք մոտ 10-ից ավելի լուսանկարներ, որոնք ամբողջական չեն․ փաստաբանը՝ Ազատ գյուղի հրդեհից զոհված զինծառայողների մարմինների մասին

Ստացել ենք մոտ 10-ից ավելի լուսանկարներ, որոնք ամբողջական չեն․ փաստաբանը՝ Ազատ գյուղի հրդեհից զոհված զինծառայողների մարմինների մասին

Երեք ամիս շարունակ համառ պնդումներ էին անում, որ որևէ տեսա-լուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն մենք Փրկարար ծառայությունից ստացել ենք մոտ 10-ից ավելի լուսանկարներ, որոնք ամբողջական չեն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ դա փաստում է, որ այդ վայրը լավ էլ լուսանկարահանվել է։

Փաստաբանի խոսքով՝ զինծառայողների մարմինները այն պահից է նկարահանված, երբ իրենք, ենթադրաբար, հարմար են գտել մեզ տրամադրել։

«Առաջին համոզմունքն այն է, որ եթե այդքանը լուսանկարել են, բացառված է, որ դրան նախորդող ժամանակահատվածում լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացված չլինի։ Ես ավելի պնդումներ չանեմ, քանի որ այլ եզրակացություններ էլ կան»,-ասաց Նորիկյանը։

  • Կիսվել: