չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-3-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
 
Երևանում հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
 
Հանրապետության տարածքում հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-3-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

  • Կիսվել: