շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան․ Սուրենյանը զգուշացնում է գյուղատնտեսներին

Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան․ Սուրենյանը զգուշացնում է գյուղատնտեսներին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,-գրել է Սուրենյանը։

  • Կիսվել: