կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ

Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ

Հունվարի 22-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սպանդարյան կայարանի մոտից, «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել  երկու տղամարդու, որոնք խոստովանական բացատրություն են տվել, որ հունվարին Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնի մի մասն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: