շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից․ Գևորգ Պետրոսյան

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից․ Գևորգ Պետրոսյան

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿժական պտգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Վերջինս մասնավերապես գրել է՝

Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում:

Չեմ զարմանում, դե նա ոլորտի հետ կապ չունեցող հազար ու մի թեմայով զրուցելու պայմաններում որտեղից՞ ժամանակ գտնի, որ կարդա իր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենսդրությունը:
Տիկին նախարար, Ձեր զարմանքը պարպելու համար կարդացեք ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի թիվ 890-Ն որոշումը, որպեսզի հաջորդ անգամ նույն թեմայով Ձեր կարծիքը լսողը չկարծի, որ Դուք գիշերօթիկը չեք տարբերում մոթելից կամ հոսթելից:

Երևի հենց այդ պատճառով էլ այդպես սառնասրտորեն էլ պատրաստվում եք կործանել հաստատությունները...

  • Կիսվել: