շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Սիսիանում այցելեցի 202 մլն դրամ ներդրումային ծրագրով հիմնված ինտենսիվ այգի. Փաշինյան (տեսանյութ)

Սիսիանում այցելեցի 202 մլն դրամ ներդրումային ծրագրով հիմնված ինտենսիվ այգի. Փաշինյան (տեսանյութ)

Սիսիանում այցելեցի 202 մլն դրամ ներդրումային ծրագրով հիմնված ինտենսիվ այգի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետական աջակցությունը կազմել է 101 մլն դրամ:

Կեռասի, տանձի, ծիրանի և ծնեբեկի այգու ընդհանուր մակերեսը 12.4 հեկտար է:

Սիսիանում այցելեցի նաեւ «Վի Էյջ Սթոուն» ընկերություն, որը շահագործում է բազալտի հանքավայր և վերամշակում է բազալտ, գրանիտ, տրավերտին և այլ քարեր:

Կատարվել է 150 մլն դրամի ներդրում։ Արդյունքում ստեղծվել է 45 նոր աշխատատեղ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: