շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սիսակ Գաբրիելյանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Սիսակ Գաբրիելյանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը և պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանն ու Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին:

Նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը և ինքնության խեղաթյուրմանը:

Նիստի ընթացքում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսը վերահաստատել է կազմակերպության 29-րդ Գլխավոր վեհաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը:

  • Կիսվել: